Գլխավոր  |  Ֆորում  |  Ֆայլեր |  Wallpapers  |  Գովազդ կայքում |  Բջջային վերիսա  
Հիշել ծածկագիրը
Регистрация
ՄԵՆՅՈՒ
Մինի չատ
Ստատիստիկա

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Մադրիդիստներ: 0

Օգտագործեղներ
Հյուրեր

Այսօր այցելել ենԱյստեղ սեղմելով դուք կտեսնեք
թե գրանցված օգտագործողներից
ով է այցելել այսօր կայք

Բաժանորդագրվել
Շաբաթվա նկար
Հայտարարություններ

Главная » 2011 » Օգոստոս » 8 » 7ՀԱՆԴԻՊՈՒՄ, 7ՀԱՂԹԱՆԱԿ |ԱՄՓՈՓՈՒՄ
7ՀԱՆԴԻՊՈՒՄ, 7ՀԱՂԹԱՆԱԿ |ԱՄՓՈՓՈՒՄ
Ամփոփենք «Ռեալի» մինչմրցաշրջանային խաղերը,որոնցում «Ռեալը» տոնեց նույնքան հաղթանակ:

                               «Լոս Անջելես Գալակսիի» 1 - 4 «Ռեալ»

Առաջին ընկերական խաղը «Լոս Անջելես Գալակսիի» դեմ էր: Արդյունքը՝ 1-4 հօգուտ «արքայական» թիմի: Նախ 31-րդ րոպեին Կալյեխոնն առաջ մղեց իսպանական թիմին, ապա 40-րդ րոպեին Խոսելուն հաշիվը կրկնապատկեց: Առաջին խաղակեսն հենց այս հաշվով էլ ավարտվեց: Երկրորդ կեսի մեկնարկից մի քանի րոպե անց՝ 53-րդ րոպեին Ռոնալդուն հաշիվը դարձրեց 0-3՝ հուժկու հարվածով գրավելով մրցակցրի դարպասը: Ընդամենը 5 րոպե անց՝ 58-րդ րոպեին Բենզեման խփեց թիմի 4-րդ գնդակը՝ 0-4: «Լոս Անջելես Գալակսիին» հաջողվեց հեղինակության գնդակ խփել ընկերական խաղում: Թիմն իր միակ գնդակը խփեց 67-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Կրիստմանը: Այսպիսով՝ «Ռեալը» խոշոր հաշվով հաղթանակ է տոնում:
                  
                                  «Չիվաս Գվադալախարայի» 0 - 3«Ռեալ»

«Արքայական» թիմն իր մինչմրցաշրջանային 2-րդ խաղում ևս հաղթանակ է տոնում, և կրկին խոշոր հաշվով: Այս անգամ գոլերը հեղինակվեցին միայն մի ֆուտբոլիստի՝ Կրիշտիանու Ռոնալդուի կողմից: Հանդիպման բոլոր գոլերը եղան 2-րդ կեսում: Այսպիսով՝ «Ռեալը» 0-3 հաշվով հաղթանակ տարավ Մեքսիկայի՝ ամենաշատ ժողովրդականություն վայելով թիմի՝ «Չիվաս Գվադալախարայի» նկատմամբ:
                              «Ֆիլադելֆիա Յունիոնին» 1 - 2 «Ռեալ»

Առաջին խաղակեսում «Արքայական» թիմին հաջողվեց 2 անգամ գրավել մրցակցի դարպասը՝ առաջին 10 րոպեների ընթացքում: Նախ 1-ին րոպեին Կալյեխոնը բացեց հանդիպման հաշիվը, ապա 10-րդ րոպեին Օզիլը կրկնապատկեց հաշիվը: Այդ երկու գոլերը հաղթական եղան «Ռեալի» համար: Խաղի երկրորդ կեսում «Ֆիլադելֆիա Յունիոնին» հաջողվեց հեղինակության գնդակ խփել: Գոլի հեղինակը Մայքլ Ֆարֆենն էր՝ 79-րդ րոպեին: Այսպիսով՝ «Ռեալն» ավարտում է իր ուղևորությունը Միացյալ Նահանգներ: Այնտեղ թիմն անցկացրեց 3 խաղ, ու բոլոր խաղերում էլ հաղթանակած դուրս եկավ: 
                              
                                      «Հերտա Բեռլին» 1 - 3 «Ռեալ»

18-րդ րոպեին գնդակ ընդունելով սեփական դարպասը «Ռեալը» չընկճվեց և տասնչորս րոպեների ընթացքում առաջ անցավ հաշվի մեջ: Նախ տուգանայինից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ռոնալդուն, ապա ընդամենը երկու րոպե անցավ Բենզեման դիպուկ գտնվեց և առաջ մղեց թիմին: Երկրորդ խաղակեսն անցավ ավելի հանգիստ պայքարում: Հենց սկզբում Բենզեման վարպետորեն շրջանցելով դարպասապահին գրավեց դարպասը և վճռեց խաղի ելքը: Այսպիսով մինչմրցաշրջանային պատրաստությունում «Ռեալը» տոնում է հերթական հաղթանակը:
                          
                                     «Լեիչեստեր Սիթի» 1 - 2 «Ռեալ»

Ավարտվեց հերթական խաղը: «Ռեալը» նորից հանգիստ հաղթանակ տարավ: Խաղի հաշիվը չէր բացվում երկար ժամանակ ու թվում էր, թե թիմերը ընդմիջման կգնան 0-0 հաշվով, բայց 43-րդ րոպեին Կալյեխոնը բացեց խաղի հաշիվը: Երկրորդ կեսում եղան շատ փոփոխություններ: Խաղի 62-րդ րոպեին երկարատև կոմբինացիայից ու մի քանի փորձից հետո Բենզեման ի վերջո գնդակը ուղարկեց դարպասը: Եվ միայն խաղավերջում Դայերը կրճատեց հաշիվը 1-2:
                                
                                         «Գուանգժու» 1 - 7 «Ռեալ»

Չինաստանում առաջին խաղը «Ռեալի» համար շատ լավ դասավորվեց: «Արքայական ակումբը» 1-7 հաշվով հաղթեց «Գուանգժուին»: Նախ խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց Խեդիրան, որից հետո առաջին կեսում աչքի ընկան Օզիլը ու Բենզեման` 30-րդ ու 38-րդ րոպեներին: Խաղի վերսկսվելուց անմիջապես հետո՝ 48-րդ րոպեին, Կարիմ Բենզեման դուբլ ձևակերպեց, իսկ դրանից հետո 55-րդ րոպեին կրնկով հիանալի գոլ խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: Խաղի ընթացքում կատարվեցին բազմաթիվ փոխարինումներ: Խաղադաշտ դուրս եկան Ադանը, Նաչոն, Վարանեն, Արբելոան, Ալբիոլ, Կական, Դի Մարիան, Կոենտրաոն, Խեսեն ու Իգուաինը: Խեսեն, ով դաշտ մտավ ավելի ուշ՝ 70-րդ րոպեին, հենց առաջին հպումով հենց 70-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ, բայց պետք է նաև նշել Դի Մարիային, ով փայլուն փոխանցում կատարեց «ռաբոնա» կոչվող հնարքով: Իսկ ավելի ուշ հենց ինքը՝ Դի Մարիան խփեց թիմի վերջին գոլը: Բայց դրանից հետո չինացիներին հաջողվեց մեկ գոլ հետ բերել Յանգ Յիհուի ջանքերով:
                                  
                                          «Տյանցզին» 0 - 6 «Ռեալ»

Եվ վերջին մինչմրցաշրջանային հանդիպումը, որը կայանալու էր Չինաստանում, որտեղ մրցելու էին «Տյանցզինը» և «Ռեալ», հանգիստ և խոշոր հաշվով հաղթանակ է տոնում Ռեալի» ֆուտբոլիստները: Հանդիպումն ավարտվեց 0-6 ի օգուտ Մոուրի տղաների: Գոլերի հեղինակ դարձան Կական, Դի Մարիան, Իգուաինը, Ռոնալդուն և Բենզեման(2):

Այսպիսով ավարտվեց մադրիդյան ակումբի ճանապարհորդությունները: Հիշեցնենք, որ Օգոստոսի 14-ին և 17-ին միմյանց դեմ կհանդիպեն երկու ոխերիմ թշնամիները, որտեղ կվիճարկեն Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը:


Օգնեք մեզ` սեղմեք հղումի վրա

Просмотров: 431 | Добавил: Ramos
Մեկնաբանություն կարող են ավելացնել միայն գրանցված օգտագործողները.
[ Регистрация | Вход ]
Կայքի ադմինիստրացինան պատասխանատվություն չի կրում կայքում զետեղված նյութերի համար.
© 2024 By ErSport © 2024