Գլխավոր  |  Ֆորում  |  Ֆայլեր |  Wallpapers  |  Գովազդ կայքում |  Բջջային վերիսա  
Հիշել ծածկագիրը
Регистрация
ՄԵՆՅՈՒ
Մինի չատ
Ստատիստիկա

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Մադրիդիստներ: 0

Օգտագործեղներ
Հյուրեր

Այսօր այցելել ենԱյստեղ սեղմելով դուք կտեսնեք
թե գրանցված օգտագործողներից
ով է այցելել այսօր կայք

Բաժանորդագրվել
Շաբաթվա նկար
Հայտարարություններ

Главная » 2012 » Մայիս » 1 » «Ատլետիկ» - «Ռեալ Մադրիդ» | Խաղից առաջ
«Ատլետիկ» - «Ռեալ Մադրիդ» | Խաղից առաջ
Եթե «Ռեալը» հաղթանակ տոնի «Սան-Մամես»-ում՝ «Ատլետիկի» դեմ խաղում, ապա արդեն պաշտոնապես կապահովի իր 32-րդ չեմպիոնությունը:

Սպասվում է, որ «Մադրիդցիների» դեմ խաղում բասկերի մարզիչ Մարսելո Բյելսան դուրս կբերի խաղադաշտ մարտական կազմ: Ի տարբերություն նրանց նախորդ հանդիպմանը՝ «Սարագոսայի» դեմ, խաղադաշտ առաջին րոպեներից դուրս կգան Խավի Մարտինեսը, Իկեր Մունյաինը, Մարկել Սուսաետան և Ֆերնանդո Լյորենտեն:

Որակազրկման պատճառով հանդիպումը բաց կթողնեն պաշտպաններ Անդեր Իտուրասպեն և Անդեր Էրերան: Միևնույն ժամանակ, կազմ է վերադարձել Խոն Աուրտենեչեն, ով բոլորել է մեկխաղյա որակազրկումը:

Բասկոնիա մեկնելուց առաջ չի հաղորդվել որևէ վնասվածքի մասին, որը նշանակում է, որ Ժոզե Մոուրինյոյի սաները այս հանդիպմանը մոտեցել են մարտական կազմով: Բացառություն է միայն Անխել Դի Մարիան, ով «Սևիլիայի» դեմ խաղում ստանալով իր 5-րդ դեղին քարտը այս մրցաշրջանում, ստիպված կլինի բաց թողնել այս կարևորագույն մրցավեճը: Սպասվում է, որ առաջին իսկ րոպեներից աջ եզրում Անխելին կփոխարինի Խոսե Կալյեխոնը:

Նախորդ խաղի համեմատ շատ հնարավոր է, որ Մարսելոյի փոխարեն խաղադաշտ դուրս գա Ֆաբիո Կոենտրաուն, իսկ Խաբի Ալոնսոյի կողքին Էստեբան Գրաներոյի փոխարեն կխաղա Սամի Խեդիրան:

Իսկ դուք գիտե՞ք, որ

•  «Ատլետիկը» հաղթել է վերջին 9 տնային հանդիպումներից 6-ում:

• Վերջին 10 հանդիպումներում՝ «բլանկոսների»  հետ բասկերը պարտվել են 9 անգամ:

• ԵԼ-ի(Եվրոպայի Լիգա) եզրափակչում Մարսելո Բյելսաի սաները հանդիպելու են այլ մադրիդյան թիմի՝ «Ատլետիկոի» հետ:

• «Ռեալը» Պրեմիերայում արդեն 20 խաղ է ինչ չի պարտվել: 17 հաղթանակ, 3 ոչ-ոքի:

• «Բլանկոսները» աչքի են ընկել 48 հանդիպումներում: 

• «Արքայական Ակումբի» հաղթանակի դեպքում, Ժոզե Մոուրինյոն կդառնա առաջին մարզիչը պատմության մեջ, ում հաջողվել է հաղթել 4 տարբեր երկրների առաջնություններ(Պորտուգալիա, Անգլիա, Իտալիա և Իսպանիա):

Հանդիպման անձինք

«Ատլետիկ» - «Ռեալ Մադրիդ» | Խաղից առաջ
Ֆերնանդո Լյորենտե

Դիրք: հարձակվող
Համարը թիմում: 9
Խաղ/ գոլեր: 30 / 16

«Էլ Ռեյ Լեոն»-ը ուղղակի հիասքանչ մրցաշրջան է անցկացնում: Իր ջանքերի շնորհիվ «Ատլետիկը» հասել է ԵԼ-ի և Արքայի Գավաթի եզրափակիչ: Ֆերնանդոին չի բավականացնում միայն 2 գնդակ, որ հասցնի իր խփած գոլերի քանակը բոլոր մրցաշարերում 30-ի: Այդ երեկո Բասկյան Երկրի ներկայացուցչին մեծ ուշադրություն պետք է դարձնեն «սերուցքայինների» պաշտպանները, ում խաղը վերջին հանդիպումներում այդքան էլ չի գոհացնում:







«Ատլետիկ» - «Ռեալ Մադրիդ» | Խաղից առաջ
Կրիշտիանու Ռոնալդու

Դիրք: կիսապաշտպան
Համարը թիմում: 7
Խաղ / Գոլեր: 35 / 43

Պորտուգալացի հարձակվողը կանի ամեն ինչ, որ աչքի ընկնի այս հանդիպումում, որպեսզի չթողնի Լիոնել Մեսսիին շրջանցել նրան «Պիչիչիի» համար պայքարում: Հարկ է նշել, որ անել դա պորտուգալացուն շատ դժվար կլինի, հաշվի առնելով այն, որ Բասկյան ակումբը շատ լավ է պաշտպանվում և ղեկավարում գնդակը հարազատ պատերի ներքո:


Նորության ճշգրտությունը`ArmRma.com% |

Օգնեք մեզ` սեղմեք հղումի վրա

Просмотров: 437 | Добавил: ErSport
Մեկնաբանություն կարող են ավելացնել միայն գրանցված օգտագործողները.
[ Регистрация | Вход ]
Կայքի ադմինիստրացինան պատասխանատվություն չի կրում կայքում զետեղված նյութերի համար.
© 2024 By ErSport © 2024