Գլխավոր  |  Ֆորում  |  Ֆայլեր |  Wallpapers  |  Գովազդ կայքում |  Բջջային վերիսա  
Հիշել ծածկագիրը
Регистрация
ՄԵՆՅՈՒ
Մինի չատ
Ստատիստիկա

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Մադրիդիստներ: 0

Օգտագործեղներ
Հյուրեր

Այսօր այցելել ենԱյստեղ սեղմելով դուք կտեսնեք
թե գրանցված օգտագործողներից
ով է այցելել այսօր կայք

Բաժանորդագրվել
Շաբաթվա նկար
Հայտարարություններ

Главная » 2012 » Ապրիլ » 9 » Օրեցօր ավելի ու ավելի հեռացող չեմպիոնություն, կամ ամեն ինչ կվորոշվի Կլասսիկոյում...
Օրեցօր ավելի ու ավելի հեռացող չեմպիոնություն, կամ ամեն ինչ կվորոշվի Կլասսիկոյում...
Մեր կայքի անդամներից Էրիկ Մարդոյանը   (ErSport) կիսվում է իր մտքերով բոլորիս հետ:

Օրեցօր ավելի ու ավելի հեռացող չեմպիոնություն կամ ամեն ինչ կվորոշվի Կլասսիկոյում...

Բայց ոչ, ավելի ու ավելի հեռացող չեմպիոնությունը կհաստատվի, եթե «Ռեալը» միավորներ կորցնի «Ատլետիկոյի» կամ «Սպորտինգի» հետ մրցավեճերում: Ինչ էլ որ լինի, «Բարսելոնայի» նկատմամբ առավելություն կա, և նույնիսկ «Մադրիդի» նկատմամբ հաղթանակը չի ապահովում «կապտանռնագույների» չեմպիոնությունը: Ես նոր եմ սկսում հասկանալ այն մարդկանց, ովքեր պատրաստ չեն ընդունել «Մադրիդի» չեմպիոնությունը, եթե նրանք երկու հանդիպումներում էլ պարտվեն կատալոնացիներին: Դա կլինի շատ «ցավալի» չեմպիոնություն:

Բացի այդ վախ կա, որովհետև անստաբիլ է «Մադրիդի» խաղը: Եղե՞լ են հանդիպումներ ուժեղ մրցակիցների հետ Եվրոպայում: Ոչ: Եղե՞լ են հանդիպումներ լիգայում և գավաթի խաղարկություններում ուժեղ մրցակցի հետ: Այո, բայց և՛ մեկում, և՛ մյուսում «Բարսելոնան» մեզ հաղթեց: Ի՞նչ է արդյունքում ստացվում. բոլոր այդ ռեկորդները, Ռոնալդու-Իգուաին-Բենզեմա եռյակի ֆանտաստիկ արդյունավետությունը. այդ ամենը ստացվում է միայն թույլ կամ միջակ թիմերի հետ մրցավեճերում: Որովհետև նույնիսկ «Վալենսիային» նրանք չեն կարողանում հաղթել: «Մալագայի» և «Վիլյառեալի» մասին կլռեմ: Իսկ առջևում ՉԼ-ի կիսաեզրափակիչն է «Բավարիայի» հետ, ով շատ լավ է խաղում, նամանավանդ հարձակման գծում: Առավել ևս եզրերում: Իսկ բացի այդ, այդ հանդիպումների միջև պետք է կայանա «Բարսելոնայի» հետ հանդիպումը: Ես դժվարությամբ եմ հավատում նրան, որ «սերուցքայինները» իրենց կհավաքեն, և կսկսեն խաղալ ստաբիլ ֆուտբոլ: 

Դրան չհավատալու համար ես ունեմ հինգ պատճառ:

1. Հարձակումը ստաբիլ չէ: Իգուաինը և Բենզեման անցկացնում են հիասքանչ հանդիպումներ, բայց 100%-անոց պահերի օգտագործումը նրանց մոտ ահավոր ցածր մակարդակի վրա է: 

2. Ստեղծագործող ֆուտբոլիստներից միշտ լավ է խաղում Դի Մարիան(Օզիլը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, պատրաստ է իր ուժերը ներդնել միայն հազվադեպ խաղերում, իսկ Ալոնսոն ուղղակի ուժասպառ է եղել):

3. Մոուրինյոն չի առաջարկում մեզ նորույթներ(Բացառություն է միայն Շահինը, ով մասնակցեց «ԱՊՈԵԼ»-ի դեմ երկու հանդիպումներին, բայց դա չազդեց թիմի խաղի վրա):

4. «Մադրիդը» ի զարմանս ինձ, ավելի լավ է խաղում հյուրի, քան տանտերի կարգավիճակում: Ո՞րտեղից պետք է ազդեն ֆուտբոլիստների վրա «Բեռնաբեուի» բացականչությունները, եթե ֆուտբոլիստները քայլում են խաղադաշտում, և չեն ցուցադրում այն, ինչը ցուցադրեցին մի քանի օր առաջ՝ «Պամպլոնայում», Իսպանիայի ամենաչար մարզադաշտում:
Իսկ հինգերորդ կետը ինչ-որ շատ երկար ստացվեց:

Իկեր Կասիլյաս՝ հիասքանչ դարպասապահ, դա նա մեկ անգամ չէ որ ապացուցել է: Նա ունի «բացեր», բայց գնդակները ետ մղել նա կարողանում է: Խնդիրը նրանում է, որ դա նրա միակ լավ կողմն է: Նա վատ ավագ է, նա առաջատար չէ: Դուք միայն նայեք նրա ասած խոսքերին մամուլում, թե մենք կարող ենք պարտվել չեմպիոնական մրցավազքում: Դա անթույլատրելի է: Նա չունի բավարար կամք, որպեսզի «հավաքի» թիմը, որպեսզի պայքարի մղի բոլորին: Իսկ այն անհստակ իրավիճակում, որում ընկել է թիմը մրցաշրջանի ավարտին, շատ կարևոր է թիմի առաջատարը խաղադաշտում: 

Հենց խաղադաշտում, ես նշում եմ: Կամ Կասիլյասն է կարողանում համախմբել թիմին, կամ կարողանում է անել դա մեկ ուրիշը: Մոուրինյոյի խնդիրը. տալ ճիշտ տրամադրվածություն խաղին, ընտրել ճիշտ տակտիկա և գրագետ աշխատել փոխարինողների հետ: Վերջ: Մնացածը արդեն ֆուտբոլիստների գործն է: Նրանք պետք է ճիշտ արձագանքեն խփած և բաց թողած գնդակին, խաղընկերոջ հեռացմանը և մրցավարի սխալներին: Եվ պետք է, որ այս պարզ ճշմարտության հասկացումը կայանա արդեն «Ատլետիկո»-ի դեմ խաղից առաջ: Եվ պետք է, որ դա նրանց չլքի «Բավարիայի» և «Բարսելոնայի» դեմ խաղերում, և հուսով եմ, նաև Չեմպիոնների Լիգայի եզրափակչում, որ թիմի հետ էլ որ դա կայանա:

Սա «սպիտակների» վերջին արտաշունչն է երկար «ցատկ»-ից առաջ: Ես հավատում եմ նրանց, սակայն դա շատ դժվար է: Եվ հուսով եմ, որ ապրիլին այս «հույսի նավակը» կշրջանցի կատալոնական և մյունխենյան արգելքները, և շարունակի «լողալ» մայիսին: 

Նյութի հեղինակ` Էրիկ Մարդոյան:
Նորության ճշգրտությունը`www.facebook.com/ErSport% |

Օգնեք մեզ` սեղմեք հղումի վրա

Просмотров: 626 | Добавил: Ramos
Մեկնաբանություն կարող են ավելացնել միայն գրանցված օգտագործողները.
[ Регистрация | Вход ]
Կայքի ադմինիստրացինան պատասխանատվություն չի կրում կայքում զետեղված նյութերի համար.
© 2024 By ErSport © 2024