Այսօր լրանում է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Կլեպեր Պեպեի 29 ամյակը: Պորտուգալական անձնագրով բրազիլացի պաշտպանը արդեն հինգ մրցաշրջան է, որ խաղում է «Մադրիդում»: Նա այսօր նաև կարող է խաղալ իր 100-րդ հանդիպումը Լա Լիգայում:
Պեպեն ծնվել է 1983 թ.՝ Մասեիոյում(Բրազիլիա): Նա իր առաջին քայլերը ֆուտբոլում կատարել է պորտուգալիայի Marítimo(Ծովային) լիգայում, որտեղ շատ լավ խաղ ցուցադրելուց հետո տեղափոխվում է «Պորտու»: Երեք տարի «Պորտու»-ում գերազանց ելույթներից հետո Պեպեն տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»:
Նա իր դեբյուտը նշել է 2007 թ. «Սևիլիայի» դեմ հանդիպմանը՝ «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում, որտեղ խաղարկվում էր ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը: