Այսօր լրանում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրայի 25 ամյակը: Գերմանացի կիսապաշտպանը «Ռեալ» տեղափոխվեց 2010/11 մրցաշրջանում և դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ:
Սամի Խեդիրան ծնվել է 1987 թ. ապրիլի 4-ին՝ Շտուտգարդում: Նրա դեբյուտը «Ռեալում» տեղի է ունեցել 2010 թ. օգոստոսի 29-ին՝ «Մալյորկա»-ի դեմ խաղում, որը ավարտվել է 0:0 հաշվով: Նա անցկացրել է 73 հանդիպում, խփել է 3 գոլ և 2011 թ. հաղթել Արքայի Գավաթը: