«Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսին չի ցանկանում երկարացնել պայմանագիրը իր ներկայիս ակումբի հետ: Անցած շաբաթ ակումբը նոր պայմանագիր առաջարկեց Դե Ռոսսիին 6 մլն. տարեկան աշխատավարձով, սակայն ֆուտբոլիստը մերժեց: Ֆուտբոլիստը ասել է, որ ակումբում կմնա այն դեպքում, եթե հաջորդ մրցաշրջանում խաղան ՉԼ-ում:
Ֆուտբոլիստին ձեռքբերելու հիմնական հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է, և ամենայն հավանականությամբ Դե Ռոսսին կտեղափոխվի Մադրիդ, եթե լքի Իտալիան: