Главная » 2012 » Մարտ » 9 » Ֆաբրիսիո. «Ես կհամաձայնվեի ոչ-ոքիի հետ»
Ֆաբրիսիո. «Ես կհամաձայնվեի ոչ-ոքիի հետ»
«Բետիս»-ի դարպասապահ
Ֆաբրիսիո Ավգուստո Ռամիրեսը կարծում է, որ եթե «Բետիս»-ը հավատարիմ մնա իր խաղի փիլիսոփայությանը,
ապա կարող է հաղթել շաբաթ օրը: Իսպանացին նաև գովաբանել է հաջորդ մրցակցի խաղը. «Հիմա «Ռեալ»-ից լավ թիմ չկա»:
Թե ինչպիսի արդյունք
հաճելի կլինի նրան, Ֆաբրիսիոն ասել է հետևյալը. «Ես կհամաձայնվեի ոչ-ոքիի հետ: Որովհետև,
ես մտածում եմ, թե ինչպիսի դժվար խաղ է մեզ սպասվում: Հետևաբար, մենք կմտնենք խաղադաշտ
միայն մեկ ակնկալիքով – հաղթանակ: Եթե ամեն ինչ անցնի մեր ծրագրերով, մենք հաջողության
հասնելու շանսեր կունենանք»:
Վերջում, դարպասապահը
խոսեց Ռոնալդուի մասին. «Ինձ դուր է գալիս նրա արդյունավետությունը: Շնորհիվ դրա, նա
լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում»: