Главная » 2012 » Մարտ » 16 » Ֆերգյուսոնը ցանկանում է Խեսեին տեղափոխել «Յունայթեդ»
Ֆերգյուսոնը ցանկանում է Խեսեին տեղափոխել «Յունայթեդ»
Մանչեսթեր «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սեր Ալեքս Ֆերգյուսոնը դիտել է «Կաստիլյաի» հանդիպումը Խեսեի մասնակցությամբ, և ինչպես հաղորդում է Daily Mail-ը` խաղացողը նրան շատ է դուր եկել ու նա պատրաստվում է ֆուտբոլիստին տեղափոխել «Օլդ Տրաֆֆորդ» գալիք ամռանը: Սեր Ալեքսը Խեսեին տեսնում է որպես նոր Կրիշտիանու Ռոնալդու, և գնտում է, որ 19 տարեկան տղան կարող է ուժեղացնել «Յունայթեդի» հարձակվողությունը:
Խեսեն արդեն ստացել է խաղաժամանակ առաջին թիմում` այս մրցաշրջանում: Ժոզե Մոուրինյոն նրան հրավիրել էր Իսպանիայի գավաթի «Պոնֆերրադինայի» դեմ պատասխան հանդիպմանը: Խեսեն խաղադաշտում անցկացրեց 10 րոպե և դարձավ գոլի հեղինակ: