Ձեզ ենք ներկայացնում Կասիլյասի և Ռոնալդուի հետխաղյա մեկնաբանությունները...
ԿասիլյասԵս վրդովված եմ, քանի որ մեր ձեռքից բաց թողեցինք հաղթանակը: Մենք չպետք է անհագստանանք, քանի որ շատ խաղեր կան Լա Լիգայում: Մենք լավ մարզավիճակում ենք գտնվում: Պետք է անկեղծանամ, քանի որ ես չկարողացա որսալ Կասորլայի գեղեցիկ հարվածը: Շնորհավորում եմ նրան: Մենք շատ հնարավորություններ ունեցանք հաշվի մեջ առաջ անցնելու, սակայն չօգտագործեցինք: Մեկ այլ խաղում հաղթանակը մեզ համար ավելի բարենպաստ կլինի: Մենք հիմա պետք է ավելի լավ խաղանք, և հաղթենք յուրաքանչյուր խաղում:
Այժմ մենք կենտրոնացած ենք «Վիլառեալի» դեմ խաղին: Մենք այդ խաղում կանենք ամեն ինչ, որպեսզի շտկենք իրավիճակը:
Մենք մեզ թույլ չենք տալիս ասել, որ Լա Լիգան արդեն մեր ձեռքերում է, այլ մենք ամեն մի խաղում պետք է հաղթողին վայել խաղ ցուցադրենք, որպեսզի հաղթենք Լա Լիգան: Մեզ բարդ խաղեր են սպասում, սակայն մենք ցանկանում ենք հաղթել ամեն խաղում:
«Ես շատ զայրացած եմ, քանի որ մենք «Բարսելոնայի» նկատմամբ ունեինք 10 միավորի տարբերություն, իսկ հիմա միավորների տարբերությունը հասավ 8-ի: Առջևում կա 11 խաղ, և մենք պետք է հաղթել յուրաքանչյուր խաղում: Մենք գիտենք, որ մեր երկրպագուները պահանջկոտ են, սակայն միայն նրանց աջակցությամբ մենք կկարողանանք հաղթել»:
ՌոնալդուԻհարկե «Մալագան» շատ ուժեղ մրցակից է ցանկացած թիմի համար, բայց մենք նման արդյունքի չէինք սպասում: Սա ֆուտբոլ է:
Մենք բաց թողեցինք հաղթանակը, չնայած ողջ խաղը մեր ձեռքերում էր: Հիմա մեր մոտ ամեն ինչ կարգին է:
Թվում էր, թե մրցավարը որոշ դեպքերում անտեղի էր սուլում, բայց ես չեմ ցանկանում քննադատել նրան: Նա ցանկանում էր, որպեսզի հանդիպումը սպասարկի բարձր որակով: