Մարսելոն շարունակում է վերականգնվել վնասվածքից և մարզվել է անհատական ծրագրով:
«Ռեալը» արդեն այս շաբաթվա ընթացքում իր երկրորդ մարզումը անցկացրեց փակ դռների ետևում: Մոուրինյոյի սաները պատրաստվում են կիրակի օրը կայանալիք «Ռեալ» - «Լևանտե» հանդիպմանը: Մարզմանը մասնակցել են 23 ֆուտբոլիստներ, որոնց թվում էին նաև կանտերանոններից` Կասադոն, Մերչանը և Թոմաս Մեխիասը: Մարսելոն շարունակում է ապաքինվել վնասվածքից, և նա մարզվել է անհատական ծրագրով՝ Կարլոս Լալինի գլխավորությամբ:
Վալդեբեբասի երկրորդ մարզադաշտում մարզվեցին 26 ֆուտբոլիստներ, ովքեր իրենց հերթին բաժանվեցին 2 խմբի: Ռամոսը, Արբելոան, Վառանեն, Ալբիոլը, Կառվալյուն, Կոենտրաոն, Գրաներոն, Շահինը, Ալթինթոփը, Լասսը, Ռոնալդուն, Կական, Կալյեխոնը, Բենզեման, Իգուաինը, Օզիլը, Պեպեն, Դի Մարիան, Խեդիրան և 2 կանտերանոներ Մերչանը և Կասադոն մարզվել են Ռուի Ֆարիայի գլխավորությամբ:
Երկրորդ խմբում էին դարպասապահներ Կասիլյասը, Ադանը և Մեխիասը, ովքեր մարզվեցին Սիլվինիո Լոուրոյի հետ: