Գլխավոր  |  Ֆորում  |  Ֆայլեր |  Wallpapers  |  Գովազդ կայքում |  Բջջային վերիսա  
Հիշել ծածկագիրը
Регистрация
ՄԵՆՅՈՒ
Մինի չատ
Ստատիստիկա

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Մադրիդիստներ: 0

Օգտագործեղներ
Հյուրեր

Այսօր այցելել ենԱյստեղ սեղմելով դուք կտեսնեք
թե գրանցված օգտագործողներից
ով է այցելել այսօր կայք

Բաժանորդագրվել
Շաբաթվա նկար
Հայտարարություններ

Главная » 2012 » Հունվար » 28 » «Կլասսիկո»-ն վարած մրցավարը որակազրկվել է մինչև մրցաշրջանի ավարտը
«Կլասսիկո»-ն վարած մրցավարը որակազրկվել է մինչև մրցաշրջանի ավարտը
Ֆուտբոլային մրցավար Ֆերնանդո Տեյշեյրա Վիտիենեսի գործողությունները Իսպանիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Բարսելոնա» - «Ռեալ» պատասխան հանդիպման ժամանակ գնահատվել են անբավարար: AS-ի տեղեկացմամբ այսպիսի որոշում է կայացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովը:

Որոշման մեջ նշվում է, որ մրցավարի կատարած սխալները կարող էին փոխել խաղի ելքը, բացի այդ, Վիտիենեսը չի կարողացել ճիշտ կողմնորոշվել այն իրավիճակներում, երբ խաղադաշտում երկու թիմերի ֆուտբոլիստների միջև ընդհարումներ են տեղի ունեցել: Այս ամենի պատճառով Վիտիենեսը որակազրկվել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Հիշեցնենք, որ խաղից հետո մրցավարի գործողություններից դժգոհել էին նաև Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և դարպասապահ Իկեր Կասիլյասը:

«Նա Դիարրային դեղին քարտ ցույց տվեց, ես դարպասային հրապարակից դուրս եկա, որպեսզի հանգստացնեմ մեր խաղացողներին: Բայց նա այդ սահմանները լքելու համար ինձ դեղին քարտ ցույց տվեց: Եթե նա ինձ իրեն օգնելու համար զգուշացնում է, ապա ամեն ինչ պարզ է: Ես հպարտանում եմ մեր թիմով»,- նշել էր Կասիլյասը: 
Նորության ճշգրտությունը`1in.am% |

Օգնեք մեզ` սեղմեք հղումի վրա

Просмотров: 581 | Добавил: Ramos
Մեկնաբանություն կարող են ավելացնել միայն գրանցված օգտագործողները.
[ Регистрация | Вход ]
Կայքի ադմինիստրացինան պատասխանատվություն չի կրում կայքում զետեղված նյութերի համար.
© 2024 By ErSport © 2024