Գլխավոր  |  Ֆորում  |  Ֆայլեր |  Wallpapers  |  Գովազդ կայքում |  Բջջային վերիսա  
Հիշել ծածկագիրը
Регистрация
ՄԵՆՅՈՒ
Մինի չատ
Ստատիստիկա

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Մադրիդիստներ: 0

Օգտագործեղներ
Հյուրեր

Այսօր այցելել ենԱյստեղ սեղմելով դուք կտեսնեք
թե գրանցված օգտագործողներից
ով է այցելել այսօր կայք

Բաժանորդագրվել
Շաբաթվա նկար
Հայտարարություններ

Главная » 2012 » Հունվար » 15 » «Մալյորկա» - «Ռեալ». Ֆուտբոլիստները խաղից հետո
«Մալյորկա» - «Ռեալ». Ֆուտբոլիստները խաղից հետո
Խոսե Կալյեխոն




«Իմ գոլը այդքան էլ կարևոր չի: Կարևորը մենք հաղթեցինք և լավ աշխատանք կատարեցինք: Մենք վաստակեցինք երեք միավոր, որը մեզ ամրացրեց առաջատարի դիրքում: Մենք այսօր լավ չէինք խաղում, բայց թիմը ամեն անգամ չէ, որ լավ պետք է խաղա: Հիմա մենք կնշենք հաղթանակը, իսկ երկուշաբթի օրվանից կսկսենք պատրաստվել Գավաթի խաղին, որը մեզ համար շատ կարևոր է»:

Իկեր Կասիլյաս



«Հնարավոր է, որ մենք այսօր լավագույները չէինք, բայց դեռ նոր է սկսում մրցաշրջանի երկրորդ կեսը, և մենք մտնում ենք դրա մեջ: Մենք տարանք Մադրիդ շատ կարևոր երեք միավոր, և դա մեզ օգնեցին անել Իգուաինը և Կալյեխոնը»:

«Նաև ցանկանում եմ հիշեցնել, որ մենք հիշում էինք այն մարդուն, ով լքել էր մեզ. Միլան Միլյանիչ, թող հողը թեթև լինի», - գրել է Իկերը իր Ֆեյսբուքյան էջում:

Գոնսալո Իգուաին



«Ինչ որ մեզ ասում է միստերը հանդերձարանում, դա մնում է մեր մեջ: Բայց նա հիանալի մոտիվատոր է, և վատ առաջին խաղակեսից հետո, մենք շտապում էինք հարձակման, և շնորհահալություն Աստծուն, որ հաղթեցինք: Մենք գիտեինք, որ «Մալյորկան» ավելի լավ կխաղա քան անցյալ տարի, և մենք չտվեցինք նրանց ազատություն: Հիմա պետք է հանգստանալ, իսկ Գավաթի խաղի մասին դեռ խոսելու ժամանակ կունենանք»:

Սերխիո Ռամոս



«Մենք պետք է դադարենք կախված լինել երկրորդ խաղակեսից, և պետք է առաջին խաղակեսում հաղթենք մրցակցին: Եթե մտածենք, ապա առաջին խաղակեսը մեր կատարմամբ այդքան էլ վատը չէր: Սա վաստակած և շատ կարևոր երեք միավորներ էին»:

Պեպե



«Մեզ համար այսօր այդքան էլ հեշտ չէր: Մենք պետք է շտկենք սխալները, որպեսզի այս սխալները չկրկնենք ապագա հանդիպումներում: Հիմա մենք մի քիչ կհանգստանանք, և միայն հետո կսկսենք մտածել «Բարսելոնայի» մասին»:

«Միստերը ինձ միայն ցուցումներ տվեց և ասեց, որ այդ ցուցումները փոխանցեմ խաղընկերներիս: Նա ասաց, որ պետք է ուժեղացնել պատշպանությունը, որովհետև «Մալյորկան» պետք է գրոհի ոչ-ոքիի համաչ: Սա տակտիկական տեղափոխություն էր»:
Նորության ճշգրտությունը`Realmadrid.com% |

Օգնեք մեզ` սեղմեք հղումի վրա

Просмотров: 460 | Добавил: ErSport
Մեկնաբանություն կարող են ավելացնել միայն գրանցված օգտագործողները.
[ Регистрация | Вход ]
Կայքի ադմինիստրացինան պատասխանատվություն չի կրում կայքում զետեղված նյութերի համար.
© 2024 By ErSport © 2024