Главная » 2012 » Մարտ » 30 » «Մանչեսթեր Սիթին» 80 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկում Ռոնալդուի դիմաց
«Մանչեսթեր Սիթին» 80 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկում Ռոնալդուի դիմաց
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է իր հարձակողական ուժն ուժեղացնել Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուով:
Goal.com-ը գրում է, որ Մանչեսթերցիները պատրաստ են 80 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել պորտուգալացուն ձեռք բերելու համար, և ֆուտբոլիստին առաջարկել շաբաթական 400-500 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։
Հաղորդվում է, որ երկու ակումբների ներկայացուցիչներն արդեն նախնական բանակցություններ են վարել։
Ռունալդուի տրանսֆերն իրականացնելու համար «Սիթին» պատրաստվում է վաճառել Կարլոս Տևեսին, Նայջլ դե Յոնգին, Էմանուել Ադեբայորին, Ուեյն Բրիջին ու Ռոկե Սանտա Կրուսին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոնդոնի «Չեսլին» հետաքրքրվում է Ռոնալդուի և Իգուաինի ծառայություններով և երկու խաղացողներին ձեռք բերելու համար պատրաստ է ներդնել 80 միլիոն ֆունտ ստերլինգ գումար: