Մայկոնի ապագան «Ինտերում» դեռ հարցականի տակ է: 30-ամյա պաշտպանով հետաքրքրված են մի շարք ակումբներ: Դրանցից մեկը Մադրիդի «Ռեալն» է: Սերխիոս Ռամոսը խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում, իսկ աջ եզրում Արբելոան, ով այդքան էլ հաջող հանդես չի գալիս: Այսպիսով «Ռեալը» կրկին աչք է դրել բրազիլացի պաշտպանի վրա:
Ֆուտբոլիստի գործակալը հերքել է, որ Մայկոնը կարող է տեղափոխվել «ՊՍԺ»: Մայկոնը 2009/10 մրցաշրջանում կարող էր տեղափոխվել «Ռեալ», սակայն գումարի պատճառով մնաց «Ինտերում»: