Մարսելոն ամենայն հավանականությամբ կունենա նոր գործակալ: Բրազիլացին ժամանել է «Մադրիդ» 2007 թ., այդ ժամանակվանից մինչ այսօր նրա գործակալն է Ռիչարդ Ալդոն, բայց երևի Մարսելոն կհրաժարվի նրա ծառայություններից:
Մարսելոյի նոր գործակալը ամենայն հավանականությամբ կդառնա Խորխե Մենդեշը: Նա արդեն «Ռեալ» է բերել այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Դի Մարիան, Կոենտրաուն, Կրիշտիանու Ռոնալդուն, Կառվալյուն, Պեպեն և Ժոզե Մոուրինյոն: