Իտալական «Միլանը» երկար ժամանակ է ինչ հետաքրքրված է «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրայով:
Եվ ահա «ռոսսոներիները» կրկին ցանկանում են ձեռք բերել գերմանացուն, բայց այս անգամ նրանք «Մադրիդին» առաջարկում են փոխանակում՝ Կեվին Պրինց Բուատենգին՝ Խեդիրայով:
Եթե «Ռեալը» համաձայնվի ապա երկու ֆուտբոլիստներն էլ ստիպված կլինեն փեխել իրենց ակումբը գալիք ամռանը: Այս մասին հաղորդում են իտալական թերթերը, պատճառաբանելով այն, որ Բուատենգին ձանձրացրել են մշտական վնասվածքները Իտալիայում, և որ նա ցանկանում է փոխել ակումբը: