Главная » 2012 » Մարտ » 3 » Մոուրինյոն «Էսպանյոլի» դեմ խաղին հայտավորել է 21 ֆուտբոլիստների
Մոուրինյոն «Էսպանյոլի» դեմ խաղին հայտավորել է 21 ֆուտբոլիստների
Վերջապես հայտացուցակում հայտավորվեց Նուրի Շահինը, ով երկար ժամանակ չէր կարողանում տեղ գտնել հայտացուցակում: Հայտավորված են նաև` Լասսը, Ալթինթոփը և Մորատան:
Ժոզե Մոուրինյոն «Էսպանյոլի» դեմ խաղին հայտավորել է 21 ֆուտբոլիստների: Հայտացուցակում վերջապես տեղ գտավ Նուրի Շահինը, ով երկար ժամանակ չէր կարողանում տեղ գտնել հայտացուցակում: Վնասվածքներից ապաքինված Լասսը և Ալթինթոփը նույնպես հայտավորված են: Հայտավորված է նաև` Մորատան: Բացակայում են վնասվածքների պատճառով Բենզեման, Դի Մարիան և Կոենտրաոն, իսկ Պեպեն որակազրկվել է մեկ խաղով:
Հայտացուակ Դարպասապահներ: Կասիլյաս, Ադան և Խեսուս Պաշտպաններ: Արբելոա, Կառվալյու, Վառանե, Ալբիոլ, Մարսելո և Ռամոս Կիսապաշտպաններ: Շահին, Ալթինթոփ, Լասս, Խեդիրա, Ալոնսո, Օզիլ, Կալյեխոն, Գրաներո և Կակա Հարձակվողներ: Ռոնալդու, Իգուաին և Մորատա