Մեսութ Օզիլը ցուցադրում է հիանալի ֆուտբոլ: «Գրանադայի» դամ խաղում նա կատարեց երեք հիանալի գոլային փոխանցումներ, որոնցից ամեն մեկը` գլուխգործոց: «Մալագայի» դեմ գավաթային խաղում նա Բենզեմային կատարեց գոլային փոխացում: Եվ վերջապես երեկ, նա կատարեց ֆանտաստիկ փոխանցում, այս անգամ Գոնսալո Իգուաինին: Հինգ գոլային փոխանցում` երեք հանդիպումներում հիանալի ցուցանիշ է:
Օզիլը վերադարձրեց Մոուրինյոյի վստահությունը, և ամենայն հավանականությամ, նա կլինի մեկնարկային կազմում «Բարսելոնայի» դեմ խաղում: