Главная » 2012 » Ապրիլ » 13 » Պեպեն անցկացրեց իր 150-րդ հանդիպումը «Ռեալի» կազմում
Պեպեն անցկացրեց իր 150-րդ հանդիպումը «Ռեալի» կազմում
Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Պեպեի համար Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հանդիպումը հոբելյանական էր: Նա անցկացրեց 150-րդ հանդիպումը «Ռեալի» մարզաշապիկով:
Պեպեն իր դեբյուտը «Ռեալի» կազմում նշել է «Ռամոն Սանչես Պիսխուանում» ` 2007 թվականի օգոստոսի 11-ին` «Սևիլյաի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթում:
Այդ ժամանակվանից պորտուգալացին դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ Պեպեն պայմանագիր ունի «Ռեալի» հետ մինչև 2016 թվականը: