Իսպանիայի Ֆուտբոլի Արքայական Ֆեդերացիան որոշում է ընդունել «Վիլյառեալի» դեմ խաղում ակումբի ներկայցուցիչների հեռացումների համար:
Մրցավարին վիրավորելու համար Պեպեն որակազրկվել է երկու խաղով, քանի որ նա խախտել է 117-րդ կետը, այն է անարգանք ցուցաբերել մարզադաշտում գտնվող պաշտոնական մարդկանց հանդեպ:
Լավ նորություն է այն, որ RFEF-ը չեղյալ է համարվել Պեպեի ստացած դեղին քարտը, որը պաշտպանը ստացել է մրցակցի հետ բախումից հետո: RFEF-ի համար ապացույց է դարձել այն, որ Պեպեի շրթունքից արյուն էր գալիս:
Մեսութ Օզիլը որակազրկվել է մեկ խաղով:
Իսկ Սերխիո Ռամոսի ստացած կարմիր քարտը չեղյալ է համարվել: Պատճառն այն է, որ մրցավարը ոչ ճշգրիտ է մեկնաբանել հետխաղյա արձանագրությունում այն, թե ինչու է Ռամոսին ցույց տվել առաջին դեղին քարտը, որը ակնհայտ անարդար էր:
Ժոզե Մոուրինյոն կբացակայի պահեստայինների նստարանից մեկ, իսկ Ռուի Ֆարիրան երկու հանդիպում: