Այսօր կայացավ
«Ռեալի» այս շաբաթվա երկրորդ մարզումը: Մարզմանը մասնակցել են 24 ֆուտբոլիստները: 24-ը առաջին խմբից, իսկ 5-ը
Կաստիլիաից: Ընդհանուր խումբ էր վերադարձել Լասսը, ով աշխատել է նույն տեմպով, ինչպես իր խաղընկերները: Ալթինթոփը շարունակել է վերականգնողական աշխատանքները, իսկ Իգուաինը մարզվել է մարզասրահում:
«Ռեալը» պատրաստվում է Լա Լիգայի 24-րդ տուրի «Ռասինգի» դեմ հանդիպմանը, որը կկայանա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Թիմը բաժանվել էր երկու խմբերի: Առաջին խմբում էին Արբելոան, Սերխիո Ռամոսը, Վառանեն, Ալբիոլը, Կառվալյուն, Կոենտրաուն, Գրաներոն, Շահինը, Մարսելոն, Կրիշտիանու Ռոնալդուն, Կական, Կալյեխոնը, Բենզեման, Խեդիրան, Օզիլը, Դի Մարիան, Պեպեն, Խաբի Ալոնսոն, իսկ Մերչանը և Մորատան՝ Կաստիլիայից:
Երկրորդ խմբում էին դարպասապահներ Կասիլյասը, Ադանը և Թոմաս Մեխիասը, ովքեր մարզվել են դարպասապահների մարզիչ Սիլվինիո Լոուրոյի հետ: