Главная » 2012 » Հունվար » 8 » Ռոնալդուն չի նշել իր խփած գոլը տրիբունաների սուլոցների պատճառով
Ռոնալդուն չի նշել իր խփած գոլը տրիբունաների սուլոցների պատճառով
Կրիշտիանուն երեկ խփեց իր 21-րդ գոլը ներքին առաջնությունում, բայց իր խփած գոլը նշելու փոխարեն նա ուղակի գնաց դաշտի կենտրոն:
Ալթինթոփը վազեց նրա մոտ, որպեսզի շնորհավորի խփած գոլի առթիվ, բայց Կրիշտիանուն հրեց նրան, նույնը տեղի ունեցավ, երբ նրան մոտեցավ Ալոնսոն: Կրիշտիանուն վիրավորվել էր երկրպագուներից, որովհետև նրանք սուլել էին Ռոնալդուին առաջին խաղակեսում: Ավելի կոնկրետ` 40-րդ րոպեյին «Ռեալի» երկրպագուների տրիբունան սուլել է Կրիշտիանուին անհաջող հարվածի համար: Բացի այդ, Կրիշտիանուն զայրացած էր ինքն իր վրա, որովհետև նրա մոտ շատ բաներ չէին ստացվում:
Սա առաջին անգամը չէր, երբ երկրպագուները իրենց դժգոհությունը Ռոնալդուի հանդեպ արտահայտել են սուլոցներով: Երկրպագուները սուլել են Կրիշտիանուին «Բարսելոնայի» և «Մալագայի» դեմ վերջին խաղերում: