«Ռեալի» վերջին հանդիպման ընթացքում, որում «Արքայական» ակումբը հաղթեց 0-1 հաշվով, Ռամոսը խփեց հաղթական գնդակ, որը վճռեց խաղի ելքը: Անդալուզիացին խփել է 3 գնդակ Լա Լիգայում և 1-ը Չեմպիոնների Լիգայում: Նա ակումբի 7-րդ ռմբարկուն է Ռոնալդուից, Իգուաինից, Բենզեմայից, Դի Մարիայից, Կակայից և Կալյեխոնից հետո: