Այսօր «Ռեալը» անցկացրեց իր հերթական մարզումը «Ռասինգի» դեմ խաղից առաջ: Մարզմանը մասնակցել են 20 ֆուտբոլիստներ առաջին խմբից, իսկ Թոմաս Մեխիասը, Խեսեն, Մորատան և Ալեքսը՝ Կաստիլիայից: Առաջին խմբի բոլոր ֆուտբոլիստները մարզվել են, բացի Ալթինթոփից, Իգուաինից և Լասսից: Թուրքը շարունակել է վերականգնվել վնասվածքից, իսկ Իգուաինը և Լասսը մարզվել են մարզասրահում: