Այսօր «Ռեալը» անցկացրեց իր առաջին մարզումը «Լևանտեի» դեմ խաղից առաջ: Շատ լավ նորություն էր այն, որ ընդհանուր խումբ են վերադարձել Դի Մարիան և Խեդիրան: Մարզմանը մասնակցել են 23 ֆուտբոլիստներ առաջին խմբից, իսկ Օսկար Պլանոն, Օմարը, Մանդին և Թոմաս Մեխիասը՝ Կաստիլիայից:
Մարզման ընթացքում ֆուտբոլիստները բաժանվել էին երեք խմբի: Առաջին խմբում էին Կրիշտիանու Ռոնալդուն, Բենզեման, Խաբի Ալոնսոն, Պեպեն, Կոենտրաուն, Սերխիո Ռամոսը, Արբելոան, Օզիլը և Լասսը, ովքեր մարզվել են ֆիտնես մարզիչ Ռուի Ֆարիրայի գլխավորությամբ:
Երկրորդ խմբում, որը ամենամեծն էր, մարզվում էին Դի Մարիան, Խեդիրան, Վառանեն, Ալբիոլը, Կառվալյուն, Կական, Շահինը, Ալթինթոփը, Կալյեխոնը և Իգուաինը առաջին խմբից, Օմարը, Օսկար Պլանոն և Մանդին՝ Կաստիլիայից: Նրանք կատարել են տարբեր վարժություններ, ընդ որում նաև գնդակով վարժություններ:
Երրորդ խմբում էին երեք դարպասապահներ Կասիլյասը, Ադանը և Թոմաս Մեխիասը, ովքեր աշխատել են դարպասապահների մարզիչ Սիլվիլիո Լոուրոյի հետ:
Մարսելոն շարունակում է վերականգնվել: Այս մարզման ընթացքում նա դուրս է եկել մարզադաշտ և թեթևակի մարզում է անցկացրել Կարլոս Լալինի գլխավորությամբ: