Այսօր Մոսկվայում «Ռեալը» թեթև մարզում անցկացրեց: Մարզմանը մասմակցել են 21 ֆուտբոլիստներ:
Թիմը բաժանվել է երեք խմբի: Առաջին խմբում այն ֆուտբոլիստներն էին, ովքեր «Ռասինգի» դեմ խաղում առաջին րոպեից մինջև վերջին րոպեն խաղադաշտում են եղել: Առաջին խմբում էին Ռամոսը, Պեպեն, Վառանեն, Մարսելոն, Խաբի Ալոնսոն, Գրաներոն, Կական, Կրիշտիանու Ռոնալդուն և Բենզեման, ովքեր մարզվել են Ռուի Ֆարիրայի հետ:
Երկրորդ խմբում էին Արբելոան, Կառվալյուն, Ալբիոլը, Կոենտրաուն, Խեդիրան, Շահինը, Կալյեխոնը, Օզիլը և Իգուաինը:
Երրորդ խմբում էին դարպասապահներ Կասիլյասը, Ադանը և Թոմաս Մեխիասը: