Քիչ առաջ ավարտվեց «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը: Առաջինը հյուրերը կարողացան հաշվի մեջ առաջ անցնել: 17-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Վլադեսի կոպիտ սխալի պատճառով Խեդիրան առաջ մղեց «բլանկոսներին»: Այս նվազագույն հաշիվը պահպանվեց մինչև 70-րդ րոպեն, երբ Սանչեսը փոխարինման դուրս գալով կարողացավ հավասարեցնել հաշիվը: 73-րդ րոպեին Ռոնալդուն առաջ է մղում և' թիմին, և' իրեն, մեկ գոլով շրջանցելով Մեսսիին: «Ռեալը» մեծացրեց միավորների տարբերությունը, այն հասցնելով 7-ի: