Главная » 2012 » Ապրիլ » 30 » Ռոնալդուն, Իգուաինը և Բենզեման մտան Լա Լիգայի պատմության մեջ
Ռոնալդուն, Իգուաինը և Բենզեման մտան Լա Լիգայի պատմության մեջ
Երբեք մի թիմի երեք ֆուտբոլիստներ չեն խփել 20 և ավելի գոլ Լա Լիգայում:
Կրիշտիանու Ռոնալդուն, Իգուաինը և Բենզեման մտան Լա Լիգայի պատմության մեջ: «Մադրիդի» «եռյակը» պաշտոնապես համարվում է ամենաարդյունավետը, քանի որ նրանք լիգայում՝ մեկ մրցաշրջանի ընթացքում խփել են 84 գոլ: Գոլերից 43-ը պատկանում են պորտուգալացուն, 21-ը՝ արգենտինացուն և 20-ը՝ ֆրանսիցուն: Երբեք ոչ մի թիմի ֆուտբոլիստներ չեն խփել 20 և ավելի գոլ մեկ մրցաշարում:
«Սևիլիայի» դարպասը Բենզեմայի խփած երկու գոլերը հասցրեցին նրա խփած գոլերի սանդղակը 20-ի: Նրա խաղընկերները այդ խաղից առաջ արդեն ունեին խփած 20 գոլ կամ ավելի: Եվ ահա Բենզեման խփելով 20-րդ գոլը Լա Լիգայում, գրեց «Մադրիդի» հարձակվողական «եռյակի» անունը Լա Լիգայի պատմության մեջ:
Հարձակվողական եռյակի խփած գոլերը բոլոր մրցաշարերում
Ֆուտբոլիստ
Լիգա
ՉԼ
Գավաթ
Սուպերգավաթ
Արդյունք
Ռոնալդու
43
10
3
1
57
Բենզեմա
20
7
3
1
31
Իգուաին
21
3
1
-
25
Արդյունք
84
20
7
2
113
Բոլոր մրցաշարերում այս ֆուտբոլիստները գրավել են մրցակցի դարպասը 113 անգամ: 57 անգամ դա արել է Կրիշտիանուն(ռեկորդ «Ռեալի» ֆուտբոլիստի համար), 31 անգամ դա արել է Բենզեման և 25՝ Իգուաինը:
«Ռեալի» ամենաշատ գոլեր խփած հարձակվողական «եռյակներ»
Մրցաշրջան
Ֆուտբոլիստ (գոլեր)
Արդյունք
2011/12
Կրիշտիանու(57), Բենզեմա(31) և Իգուաին(25)
113
1959/60
Պուշկաշ (49), Դի Ստեֆանո (24) և Պեպիլիո(22)
95
2010/11
Կրիշտիանու(53), Բենզեմա(26) և Իգուաին(13)
92
1960/61
Պուշկաշ(41), Դի Ստեֆանո(29) և Դել Սոլ(18)
88
1961/62
Պուշկաշ(40), Դի Ստեֆանո(22) և Տեխադա(20)
82
1932/33
Օլիվարես(39), Ռեգուերիո(24) և Հիլարիո(19)
82
1956/57
Դի Ստեֆանո(43), Խոսեիտո(17) և Մատեոս(17)
77
1988/89
Հ. Սանչես(37), Բուտրագենո (22) և Միչել(15)
74
1957/58
Դի Ստեֆանո(36), Ռիալ(22) և Մարշալ(15)
73
1958/59
Դի Ստեֆանո(34), Պուշկաշ(25) և Ռիալ(13)
72
Այս գոլերի շնորհիվ նրանք դարձան «Ռեալի» և Լա Լիգայի «ամենախփող» հարձակվողական «եռյակը»: Ի դեպ, այս 113 գոլերով նրանք շրջանցեցին 2008/09 թ.թ. սահմանված ռեկորդը՝ Էտոի, Անրիի և Մեսսիի կողմից՝ 100 գոլով: