Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի Լամբորջինի մակնիշի ավտոմեքենան, որը նա ձեռք էր բերել մեկ ամիս առաջ, խափանվել է: Ֆուտբոլիստը շտապելիս է եղել խաղընկերոջ` Պեպեի ծննդյան խնջույքին ու մեքենայի խափանման պատճառով մնացել է ճանապարհին: Ռոնալդուն ստիպված է եղել ամբարձիչ կանչել: Պեպեի ծննդյանը նա հասել է տաքսիով: