Սերխիո Ռամոսը կարճ հարցազրույց է տվել «Գրանադայի» դեմ խաղից հետո:
"«Գրանադան» մի թիմ է, որը ունի գերազանց պաշտպանություն, այդ իսկ պատճառով շատ դժվար էր քանդել նրանց պաշտպանությունը, բայց երկրորդ խաղակեսում մենք օգտագործեցինք մեր պահերը և հասանք հաղթանակի: Մենք հաղթանակին ամբողջությամբ արժանի էինք, որովհետև գնդակը միշտ մեզ մոտ էր, հատկապես երկրորդ խաղակեսում":
Ռամոսը նաև խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին. "Նա գերազանց տղա է: Մենք շատ ուրախ ենք, որ նա մեզ հետ է", ասել է Ռամոսը: