Գլխավոր  |  Ֆորում  |  Ֆայլեր |  Wallpapers  |  Գովազդ կայքում |  Բջջային վերիսա  
Հիշել ծածկագիրը
Регистрация
ՄԵՆՅՈՒ
Մինի չատ
Ստատիստիկա

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Մադրիդիստներ: 0

Օգտագործեղներ
Հյուրեր

Այսօր այցելել ենԱյստեղ սեղմելով դուք կտեսնեք
թե գրանցված օգտագործողներից
ով է այցելել այսօր կայք

Բաժանորդագրվել
Շաբաթվա նկար
Հայտարարություններ

Главная » 2012 » Մարտ » 4 » Վայս. «Մենք կարող ենք կանգնեցնել «Ռեալ»-ին»
Վայս. «Մենք կարող ենք կանգնեցնել «Ռեալ»-ին»

-Դուք նյարդայնանում ե՞ք «Բեռնաբեու»-ի խաղից առաջ:

-Նյարդայնանում եմ, բայց մենք սպասում ենք հենց այսպիսի խաղերի, ֆանտաստիկ մարզադաշտում: Նրանց մոտ անդիմադրելի հաղթանակների շարք է, բայց մենք կարող ենք կանգնեցնել նրաց:

-Ինչպե՞ս:

-Մենք պետք է շատ լավ խաղանք և հավատարիմ լինենք մեր փիլիսոփայությանը: Դա մեր արժանիքներից մեկն է, լինել հավատարիմ գաղափարներին նաև հյուրընկալվելիս: Մենք պարտավոր ենք դուրս գալ և հաճույք ստանալ:

-Ի՞նչ գիտեք դուք «Բեռնաբեու»-ի մասին:

-Երբեք ես չեմ խաղացել այնտեղ: Երբ ես «Մանչեստր Սիթի»-ի հետ «Կամպ Նոու»-ում էի, ես հարցրեցի իմ համաթիմակից Պետրովին, արդյոք լավն է այս դաշտը: Նա ասաց ինձ՝ «Բեռնաբեու»-ն ավելի լավն է:

-Ո՞ր խաղացողն է «սերուցքայիններից» ձեր թուլությունը:

-Ռոնալդուն՝ շնորհիվ իր հարձակողական հատկանիշի: Բայց այնտեղ բոլորը գերաստղեր են, և չկա թույլ խաղացող:

-Դուք հիշում ե՞ք Դուբովսկուն, ձեր հայրենակցին, ով խաղացել է «Մադրիդում»:

-Ես փոքր եմ եղել, երբ նա խաղացել է: Նա եղել է սլովակ ուժեղ խաղացողներից մեկը: Այն, ինչ եղավ նրա հետ, դա ողբերգություն էր: Ես հիշում եմ, ինչպես իմ մայրիկը եկավ, որ պատմեր ինձ պատահարի մասին:

-Պեպեն չի կարող խաղալ: Դուք թեթևություն զգում ե՞ք:

-Պեպեն մեծ անձնավորություն է, բայց արդեն երկուշաբթի օրը մենք կտեսնենք, նրա բացակայությունը ինձ օգնեց, թե՛ ոչ:

Նորության ճշգրտությունը`AS.com% |

Օգնեք մեզ` սեղմեք հղումի վրա

Просмотров: 455 | Добавил: Roniy
Մեկնաբանություն կարող են ավելացնել միայն գրանցված օգտագործողները.
[ Регистрация | Вход ]
Կայքի ադմինիստրացինան պատասխանատվություն չի կրում կայքում զետեղված նյութերի համար.
© 2024 By ErSport © 2024