Главная » 2012 » Փետրվար » 14 » Խեդիրան իր կարիերան կարող է շարունակել «Ման. Յունայթեդում»
Խեդիրան իր կարիերան կարող է շարունակել «Ման. Յունայթեդում»
Սամի Խեդիրան վնասվածքից հետո կորցրեց իր տեղը մեկնարկային կազմում: Նա ընդհանուր խաղացել է 20 պաշտոնական խաղ «Ռեալի» կազմում: Այս մրցաշրջանում նա 13 հանդիպում է անցկացրել, որից 8-ը մեկնարկային կազմում: Խեդիրայի վնասվածքը թույլ չտվեց վերգտնել իր խաղը, այդ իսկ պատճառով Մոուրինյոն վստահում է Լասսին, և ոչ հաճախ, բայց խաղադաշտ է դուրս բերում Գրաներոյին:
Կասկած չկա, որ նա շատ կարևոր խաղացող է «Ռեալի» համար, սակայն նա ամռանը կարող է լքել «արքայական ակումբը»: Ֆուտբոլիստին գնելու հիմնական հավակնորդը «Ման. Յունայթեդն» է:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է հենց Սըր Ալեքս Ֆերգյուսոնը: