«Յուվենթուսը» հետաքրքրված է Օզիլի ծառայություններով
Թուրինյան «Յուվենթուսը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի ծառայություններով, հաղորդում է Nuevo Futbol-ը: Գերմանացի կիսապաշտպանին ցանկանում են գնել գալիք ամռանը:
Հիշեցնենք, որ Օզիլի ծառայություններով հետաքրքրված է նաև անգլիական «Լիվերպուլը»:
Հավելենք, որ Ժոզե Մոուրինյոն ասել է, եթե Օզիլը չցուցադրի իր խաղը, ապա նա կհեռանա թիմից: