Խորվաթական լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ այսօր ակումբը կայտարարի Լուկա Մոդրիչի ձեռքբերման մասին:
Ինչպես հայտարարել է «Դինամո Զագրեբի» տնօրեն Զորան Մամիչը Jutarnji List-ի հետ հարցազրույցում՝ «Ռեալը» համաձայնության է եկել «Տոտենհեմի» հետ խորվաթ կիսապաշտպանի հարցում:
Մոդրիչի համար «Ռեալը» կվճարի 35 մլն. եվրո, իսկ «Դինամո Զագրեբը» կլրացնի իր բյուջեն 2.5 մլն. եվրոյով որպես ակումբ, որը դաստիարակել է ֆուտբոլիստին: