Главная » 2011»Հոկտեմբեր»11 » Անգլիական ԶԼՄ-ները Չիչարիտոյին ԵՎ ՏԵՎեսին ուղարկում են «Ռեալ»
Անգլիական ԶԼՄ-ները Չիչարիտոյին ԵՎ ՏԵՎեսին ուղարկում են «Ռեալ»
Բրիտանական մի քանի ԶԼՄ-ներ շարունակում են խոսել այն մասին, որ Չիչարիտոն և Տևեսը տեղափոխվելու են Մադրիդի «Ռեալ»: Վերջինիս, The Sun պարբերականը հաղորդում է, որ «Ռեալը» պատրաստ է 35 մլն. վճարել Չիչարիտոյի համար:
Վերը նշված պարբերականը հաղորդում է, որ «Ման. Յունայթեդը» ցանկանում է հնգամյա պայմանագիր առաջարկել Չիչարիտոյին, և աշխատավարձը բարձացնել 3 անգամ:
Սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ Չիչարիտոն չի լքի «կարմիր սատանաների» կազմը, ինչը արեց Կրիշտիանո Ռոնալդուն:
Արդեն բրիտանական մեկ այլ թերթ Daily Mirror-ը հաղորդում է, որ Կառլոս Տևեսը կարող է հայտնվել «Ռեալում», այն բանից հետո, երբ նրա և Մանչինիի հարաբերությունները խզվեցին:
Այսպիսով, «արքայական ակումբը» պատրաստվում է ձմռանը մեկի փոխարեն միանգամից գնել երկու հարձակվողների: