AS-ին տված հարցազրույցում, Մադրիդի Ռեալի հարձակվող Քարիմ Բենզեման հայտարարել է, որ ամենևին անհանգստացած չէ այն հանգամանքով, որ Արքայական ակումբը կարող է ձեռք բերել նոր հարձակվողների: Հիշեցնենք, որ խոսքը Նեյմարի, Սերխիո Ագուերոյի և Ադեբայորի մասին է, որոնց նկատմամբ հետաքրքրություն է դրսևորվում Ռեալի կողմից:
«Ես չեմ վախենում այդ ֆուտբոլիստների՝ Ռեալ տեղափոխվելուց: Դա բնական է, քանի որ մեր թիմում պետք է խաղան լավագույնները: Ես պատրաստվում եմ ջանասիրաբար աշխատել և գտնվում եմ լավ մարզավիճակում: Ինչ վերաբերում է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին, ապա ես նրա հետ ունեմ հիանալի փոխհարաբերություններ: Նա ինձ աջակցում է»,- մասնավորապես ասել է Բենզեման: