Գլխավոր  |  Ֆորում  |  Ֆայլեր |  Wallpapers  |  Գովազդ կայքում |  Բջջային վերիսա  
Հիշել ծածկագիրը
Регистрация
ՄԵՆՅՈՒ
Մինի չատ
Ստատիստիկա

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Մադրիդիստներ: 0

Օգտագործեղներ
Հյուրեր

Այսօր այցելել ենԱյստեղ սեղմելով դուք կտեսնեք
թե գրանցված օգտագործողներից
ով է այցելել այսօր կայք

Բաժանորդագրվել
Շաբաթվա նկար
Հայտարարություններ

Главная » 2012 » Փետրվար » 14 » «Մադրիդը» կարող է «Բարսելոնայի» կողմից «El Pasillo»-ի արժանանալ
«Մադրիդը» կարող է «Բարսելոնայի» կողմից «El Pasillo»-ի արժանանալ
«Կենդանի միջանցք». «Ռեալը» «Բարսելոնայից» առաջ է 10 միավորով: Դա մեծ տարբերություն է: Այնքան մեծ է, որ տեղի է տալիս մտածել «միջանցքի» մասին, որը կարող է կազմվել հենց կատալոնացիների մարզադաշտում: Ո՞վ կմտածեր, որ «Ռեալը» «Բարսելոնայից» առաջ կանցներ 10 միավորով: Նույնիսկ ամենավատ երազում «Բարսելոնան» այդպիսի բանի մասին չեր մտածի: Բանն այն է, որ Իսպանիայի Լա Լիգայում կա մի սովորույթ. եթե առաջատարը արդեն մաթեմատիկորեն անհասանելի է դառնում հետապնդող մրցակցի համար և հռչակվում չեմպիոն, ապա առաջիկա տուրում մրցակցակիցը նրա համար «միջանցք» է կազմում, որի միջով պետք է անցնեն հաղթողները: Նրանք կանգնում են երկու շարքով, մեջտեղում թողնելով «միջանցք»: Վերջին անգամ այդ «միջանցքը» «Մադրիդի» համար «Նոու Կամպում» կազմվել է 1987/1988 մրցաշրջանում:

16 միավոր. Այո, հենց 16 միավորի առավելությունը «կստիպի» «Բարսային» «միջանցք» կազմել «Նոու Կամպում»՝ «Ռեալի» համար: Լա Լիգայի 35-րդ տուրում հանդիպելու են գրանդերը իրար: Մինչ այդ «Բարսան» շատ դժվարին հանդիպումներ ունի անցկացնելու: Օրինակ՝ Լա Լիգայի 24-րդ տուրում «Բարսան» «Նոու Կամպում» հանդիպելու է «Վալենսիայի» հետ, որը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Հետո հաջորդ՝ 25-րդ տուրում կհանդիպի «Ատլետիկո Մադրիդի» հետ, որը վերջին ժամանակներս շատ մեծ թափ է հավաքել:

Հակամարտությունը. Այո, հակամարտությունը կարող է ստիպել «Բարսային» պարտվել այլ խաղում, որպեսզի «Մադրիդը» գա «Նոու Կամպ» արդեն չեմպիոն հռչակված, այսինքն արդեն այդ «միջանցքով» անցած, բայց ուրիշ թիմի կառուցած «միջանցքով»: Նրանց ձեռնտու կլինի պարտվել այլ խաղերում, քան «Մադրիդը» իրենց կազմած «միջանցքի» միջով անցնի, այն էլ «Նոու Կամպում»:

Հույս. Մեզ բոլորիս մնում է հուսալ, որ այսօրվա «Մադրիդը» կապացուցի, թե ինչու են նրան կոչում Ռեալ Մադրիդ՝ Արքա Մադրիդ:


Նորության ճշգրտությունը`Marca.com% |

Օգնեք մեզ` սեղմեք հղումի վրա

Просмотров: 669 | Добавил: ErSport
Մեկնաբանություն կարող են ավելացնել միայն գրանցված օգտագործողները.
[ Регистрация | Вход ]
Կայքի ադմինիստրացինան պատասխանատվություն չի կրում կայքում զետեղված նյութերի համար.
© 2024 By ErSport © 2024