«Անժիի» պաշտպան և «Ռեալի» լեգենդ Ռոբերտո Կալոսը հայտարարել է, որ «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն ավելի լավն է, քան «Բարսելոնայի» մարզիչ Պեպ Գուարդիոլան:
"Մոուրինյոն ինչպես միշտ համար առաջինն է: Ես ասում եմ դա իր բնավորությունից, խաղի ոճից: Ցանկացած թիմ, որը նա ղեկավարել է, ինչ-որ բան հաղթել է: Եթե Գոուարդիոլան կարողանա ինչ-որ բան հաղթել «Չելսիի» կամ «Ինտերի» հետ, այդ ժամանակ կարելի է քննարկել այդ թեման", ասել է Կարլոսը:
"Պեպը՝ ժամանակակից մարզիչ է: Խելացի, անվախ, ֆուտբոլիստները միշտ աջակցում են նրան: Նա շատ բան գիտի ֆուտբոլի մասին: Բայց Մոուրինյոն հաջողություններ է ունեցել բոլոր երկրներում, որտեղ զբաղվել է մարզչական գործունեությամբ: Դա նրա գործունեության լավագույն ապացույցն է: Իսպանիայում աշխատում են աշխարհի լավագույն երկու մարզիչները", ասել է Ռոբերտոն: