Կրիշտիանուն ավելի արդյունավետ է, քան Մեսսին: Նա խփել է 29 գոլ Լա Լիգայում, իսկ արգենտինացին 28: Բայց պորտուգալացին ունի առավելություն, նա խփել է 12 գոլ տուգանայինից, ինչը 7 գոլ ավելին է, քան Մեսսիինը: Ռոնալդուն իր գոլերի 41.3% խփում է մրցակցի հարկի տակ, մինչ դեռ Մեսսիի մոտ այս ցուցանիշը կազմում է 17.8%:
Կրիշտիանուն գերազանցում է Լեոյին ոչ միայն այս ցուցանիշներով: Պորտուգալացին ավելի քիչ է կորցնում գնդակը՝ 66-ով պակաս քան Մեսսին: Նա նաև հիանալի է պաշտպանությունում՝ խլել է գնդակը 54 անգամ,մինչ դեռ Մեսսին 30: Ռոնալդուն ունի առավելություն նաև 11 մետրանոցներում: Նա ինքը վաստակել է երկուսը, և իրացրել բոլոր տասը 11-մետրանոցները: Լեոն գոլի հեղինակ է դարձել 3 հնարավորինից 2-ում:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Լա Լիգայի շրջանակներում Ռոնալդուն գերազանցում է Մեսսիին գրեթե բոլոր ցուցանիշներով: