Այս շաբաթ Ռաֆայել Վառանեն պետք է անցնի կարևոր փորձության միջով: Երիտասարդ պաշտպանը դուրս կգա մեկնարկային կազմում «Օսասունա»-ի դեմ խաղում: Այս մրցաշրջանը նրա համար շատ լավ է դասավորվում, դրա համար Ժոզե Մոուրինյոն չի վախենա Վառանեին դուրս բերել խաղադաշտ մեկնարկային կազմում՝ վաղվա խաղում:
Բանն այն է, որ «Վիլյառեալի» հետ խաղից հետո Պեպեն որակազրկվել է 2 խաղով: Մեկ հանդիպում նա արդեն բաց է թողել, «Սոսյեդադ»-ի դեմ խաղը:
Ռաֆայելի ցանկացած սխալ կարող է ճակատագրական լինել «Մադրիդ»-ի համար, որովհետև «Ռեալին» հետապնդում է իր դարավոր թշնամի «Բարսելոնան»: