Պեպեն մադրիդիստ է: Այս անգամ դրանում կրկին բոլորը համոզվեցին: Հեռանալով խաղադաշտից տխուր աչքերով, երբ «Մադրիդը» պարտվեց երկու խաղերի արդյունքում, Պեպեն բարձրացրեց գլուխը հանդերձարան գնալուց առաջ և համբուրեց
«Ռեալի» գերբը: Մարզադաշտը սկսեց սուլել, բայց պորտուգալացուն դա քիչ էր հետաքրքրում: Նա սիրում է այս թիմը, և պատրաստ է նրա համար տալ ամեն ինչ: