Goal.com կայքը Ձեզ է ներկայացնում «Ռեալի» ֆուտբոլիստների գնահատականները: Իկեր Կասիլյաս - 5.5
Կարողացավ անառիկ պահել դարպասը, սակայն նա այդքան էլ հաճախ չէր մտնում խաղի մեջ:
Ռիկարդո Կառվալյու - 5.0
Ռիկարդոն անվստահ խաղ էր ցուցադրում: Սխալվեց մի քանի անգամ իր իսկ կիսադաշտում, սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Նրա վատ խաղի պատճառով էլ Մոուրինյոն ընդմիջումից հետո դաշտ դուրս բերեց Վառանեին:
Սերխիո Ռամոս - 7.0
Խաղաց մինչև րոպեն և կարողացավ մի քանի անգամ կանխել մրցակցի գրոհները:
Մարսելո - 6.5
Բրազիլացին ընդհանուր առմամբ կարողացավ լավ խաղ ցուցադրել: Կատարեց մի քանի փոխանցումներ, որոնք ուղղված էին Ռոնալդուին, կատարեց մի քանի գեղեցիկ անցում, սակայն վերջին պահին կորցնում էր գնդակը:
Արբելոա - 6.0
Հաշվի առնելով որոշ թերություններ, Արբելոան կարողացավ լավ խաղ ցուցադրել պաշտպանությունում: Օգնեց թիմակիցներին, և մեկ անգամ կարող էր օգնել Իգուաինին հասնել հաջողության:
Սամի Խեդիրա - 7.5
Խաղաց հիանալի: Կարողացավ խփել թիմի երկրորդ գնդակը: Խեդիրայի կատարմամբ ականատես եղանք մի քանի դրվագների, որտեղ նա հիանալի փոխանցումներ էր կատարում:
Մեսութ Օզիլ - 7.5
Եվս մեկ անգամ ականատես եղանք Օզիլի հիանալի խաղին: Մեծ դեր ունեցավ առաջին և երկրորդ գոլերի ժամանակ: Սակայն նա փոխարինվեց 69-րդ րոպեին, վերջինիս փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Խոսե Կալյեխոնը:
Ալոնսո - 6.5
Խաղում էր, թե' կիսապաշտպանությունում, թե' պաշտպանությունում: Կատարեց մի քանի հիանալի փոխանցումներ, սակայն դարպասի գրավում չկար:
Կակա - 8.5
Կական հանդիպման լավագույն ֆուտբոլիստներից էր: Այս հանդիպումը լավագույն էր այ մրցաշրջանում: Դարձավ մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Ռոնալդու - 7.0
Բացեց հանդիպման հաշիվը, որից հետո օգնեց Իգուաինին, ով կարող էր հաշիվը կրկնապատկել, սակայն դարպասապահը հիանալի խաղաց, իսկ առաջին կեսի վերջում հեռահար հարված կատարեց, որը դիպավ դարպասապահին, իսկ հետո դարպասաձողին: Նա իր օգտին ունի 30 գոլ Լա Լիգայում, երկու գոլ ավել, քան Մեսսին:
Իգուաին - 8.5
Արգենտինացու 150-րդ հանդիպումն էր Լա Լիգայում: Արգենտինացին կարող էր երկու գոլի փոխարեն մրցակցի դարպասը ուղարկել 3-4 գնդակ, սակայն նրա բախտը չէր ժպտում: Բացի գոլերից` կատարել է երկու գոլային փոխանցում, առաինը` Ռոնալդուին, երկրորդը` Կակային:Ռաֆայել Վառանե - 7.0
Խաղադաշտ դուրս եկավ երկրորդ կեսում, և կարողացավ մեկ անգամ օգնել թիմին:
Խոսե Կլայեխոն - 5.5
Խաղադաշտ դուրս եկավ 69-րդ րոպեին, փոխարինելով Օզիլին: Չնայած ֆուտբոլիստի ոգևորությանը, նա չկարողացավ տպավորիչ հանդիպում ցուցադրել:
Մորատա - 7.0
Նա խաղադաշտ դուրս եկավ 80-րդ րոպեին, և կարող էր գոլի հեղինակ դառնալ, սակայն մրցակցի դարպասապահը փրկեց դրությունը: