Քիչ առաջ ավարտվեց «Ռեալ Մադրիդ» - «Սանթոս Լագունա» հանդիպումը: Խաղի հաշիվը բացեց (1-0) Խաբի Ալոնսոն՝ 14-րդ րոպեին, իսկ 11 րոպե անց Լագունայի ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Կրիստիան Սուարեսը(1-1): 72-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Բենզեմայի հարվածը դարպասապահը կասեցրեց, բայց անդրադարձից հետո Սամի Խեդիրան կարողացավ գրավել հակառակորդի դարպասը(2-1): Հաղթեցին սերուցքայինները՝ 2-1 հաշվով: